Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ․ տեսանյութ

Սուրբծննդյան տոնը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Sputnik

Հայաստանյան բոլոր եկեղեցիներում այսօր երեկոյան մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ:

Սուրբծննդյան տոնը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո, քանի որ եկեղեցական կանոնով նոր օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո:

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող ամանորյա պատարագին չի մասնակցել

Այս խորհրդով Սուրբծննդյան Ճրագալույցի սուրբ պատարագի ընթացքում եկեղեցին հավատացյալներին ավետում է. «Քրիստոս ծնավ և հայտնեցաւ»:

Ճրագալույցի պատարագի ընթացքում հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները, խնկարկելով և «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը:

Պատարագի ավարտին մարդիկ եկեղեցում վառած ճրագները դուրս են հանում եկեղեցուց և տանում են տուն՝ այս կերպ տարածելով, Աստծո լույսը, օրհնությունը:

Վաղն առավոտյան հայաստանյան բոլոր առաքելական եկեղեցիներում կանցկացվեն Սուրբծննդյան պատարագներ: