Արարատյան դաշտը ևս մի քանի օր ամպամած ու մառախլապատ կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik.Հայաստանի տարածքում առաջիկա օրերին` հունվարի 5-9-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արարատյան դաշտը ևս մի քանի օր ամպամած ու մառախլապատ կլինի. եղանակի տեսություն

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -2-ից -4–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -8–ից -10։ Քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի