Ողբերգական ավտովթար Լոռիում. 39-ամյա կին վարորդը տեղում մահացել է

Վթարի պահին մեքենայում է եղել նաև վարորդի մայրը, որը չի տուժել և բժշկական օգնության կարիք չի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այսօր` հունվարի 3–ին`ժամը 16:00-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Գուգարք գյուղի վարչական տարածքում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանն իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և գլխիվայր շրջվել ձորակը։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Տեղեկությունը հայտնում է  shamshyan.com-ը։

Վթարը տեղի է ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում։ 

Վթար Գեղարքունիքի մարզում. Mercedes–ի 27–ամյա վարորդի դին գտել են մեքենայից հեռու

Կայքի տեղեկություններով՝ վթարի պահին ավտոմեքենայում է եղել նաև39-ամյա վարորդի մայրը, որը հրաժարվել է բուժօգնությունից՝ նշելով, որ ինքը չի տուժել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Կատարվում է քննություն։

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վթար Վահանի ճանապարհին. 28–ամյա վարորդը մահացել է, կինն ու երեխան հիվանդանոցում են