Վթար Գեղարքունիքի մարզում. Mercedes–ի 27–ամյա վարորդի դին գտել են մեքենայից հեռու

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ` 27-ամյա Հայկ Ոսկանյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Գագարին-Հրազդան ավտոճանապարհին. Mazda–ի 26–ամյա վարորդը տեղում մահացել է

Նշվում է, որ փրկարարները վարորդի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա:

Դեպքի վայր ժամանած Գավառի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են Հ. Ոսկանյանի մահը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է