Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին

Ղազախստանի նախագահը ԵԱՏՄ գագաթանժողովի ընթացքում նշել է Ղազախստանի առաջնահերթությունները նախագահության շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. 2021 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեկտեմբերի 11-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում նշել է Ղազախստանի առաջնահերթությունները նախագահության շրջանում:

Պուտինն ասել է՝ որն է ԵԱՏՄ գլխավոր նպատակը

«Միության մասին պայմանագրի լիարժեք իրականացումը, խոչընդոտների վերացումը և փոխշահավետ միջազգային համագործակցության զարգացումը, ինչպես նաև հանձնաժողովի կադրային կազմի ձևավորման ընթացակարգերի կատարելագործումն է լինելու 2021-ի գերակայությունը»,–ասել է Տոկաևը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 11-ին հաստատել են ԵԱՏՄ զարգացման ռազմավարական ուղղությունները մինչև 2025 թվականը: Պետությունների ղեկավարները համապատասխան փաստաթուղթը կստորագրեն մայիսին կայանալիք գագաթնաժողովում։ Տոկաևի առաջարկով փաստաթուղթը լրամշակվել է:

ԵԱՏՄ-ն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ պետք է հասանելի դառնա ԵԱՏՄ-ում․ Բելյանինով

2020 թվականի դեկտեմբերին դիտորդների կարգավիճակ են ստացել Ուզբեկստանն ու Կուբան, 2018-ին դիտորդ էր դարձել Մոլդովան։