2021-ի առաջին օրը տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում 2021-ի հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առանց Ձմեռ պապի ու տոնածառի. արցախցի շատ փոքիկներ այս տարի զրկված են Ամանորից

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Ծառայությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

2021 թվականի առաջին օրվա ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +2-ից +4, երեկոյան՝ -4-ից -6, գիշերը՝ -9-ից -11-ը ։

Ի՞նչ նվերներ են ուզում արցախցի երեխաները Ձմեռ պապից. տեսանյութ