ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ամանորին մետրոպոլիտենը կաշխատի առօրյա աշխատանքային ռեժիմով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ՝ մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 23:00-ին։
Նշենք, որ այլ տարիներին տոն օրերին Երևանի մետրոյի աշխատանքը, որպես կանոն իրականացվում էր արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային ժամերը երկարացվում էին՝ հիմնականում Հանրապետության հրապարակ մարդկանց մեծ հոսքի պատճառով։
Այս տարի, արցախյան պատերազմով պայմանավորված, հանրապետության գլխավոր հրապարակում ու մարզկենտրոններում տոնածառներ չեն դրվել։
Ռուս բլոգերը Մոսկվայի մետրոյում նվագում է Արա Գևորգյանի «Արցախը». տեսանյութ