Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ 2021 թվականը կպահպանի փոփոխությունների միտումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ փոփոխությունները կվերաբերեն ամբողջ մարդկությանը։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը
Հովհաննիսյանի կարծիքով` այսօրվա բարդ իրավիճակում Հայաստանի գլխավոր խնդիրը մեկն է` կարողանալ գիտելիքի նոր մակարդակի հասնել։
Նրա խոսքով` եվրոպական բազում պետություններ իրենց պատմության կրիտիկական պահերին առանձնահատուկ ուշադրություն են դարձրել կրթությանը, գիտությանն ու արվեստին՝ իրենց մրցակցին հասնելու ու զարգացման նոր մակարդակի բարձրանալու համար։
Բացի այդ, երկիրը պետք է տնտեսության նոր ճյուղեր զարգացնի, որոնք կկարողանան ընդհանուր բարեկեցություն ապահովել, նաև պետք է արտասահմանցի մասնագետների ներգրավել։
Ոչ մեկի տանը Նոր տարի չնշվեց, էրեխեքը նվեր չուզեցին. նրանց մաղթանքը պատերազմ տեսածներին
«Կարևոր է հիշել, որ եկող տարում երկու տասնամյակի հիմք է դրվում, ուստի, չնայած անհաջողություններին, չի կարելի սպասման մեջ մնալ։ Պետք է գործել հիմա ու այստեղ՝ ուշադրություն չդարձնելով ճգնաժամին ու խնդիրներին։ Հենց այդ դեպքում մենք շատ շուտ որակական փոփոխություններ կտեսնենք։ Արևելքում ասում են, որ տվյալ պահին կերտվում է և՛ անցյալը, և՛ ապագան։ Անհրաժեշտ է օգտագործել այդ պահը», - ավելացնում է աստղագետը։
Քաղաքականություն
Քաղաքականության ոլորտում բացահայտումների տարի է լինելու։ Թաքնված ամեն բան բացահայտվելու է։ Սուտը ջրի երես է դուրս գալու, ինչպես եղավ այս տարի։
«Եկող տարի ժողովրդին խաբելը հեշտ չի լինի։ Անհնար կլինի ստել ու չբացահայտվել։ Դա կարելի է երկնքի նվերը համարել», - ասում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հայերին ուզում են ներշնչել, որ իրենք պառակտված են, բայց այդպես չէ։ Իրականում դա միայն տեղեկատվական պատերազմի հոգեբանական ասպեկտի հերթական տարր է։
Աստղաբանը մարդկանց հորդորում է միմյանց չդիտարկել որպես տարբեր ճամբարների ներկայացուցիչներ։
Սոցիալական ոլորտ
Շատերը կառչել են հնից ու դիմադրում են նորին։ Էզոթերիկի կարծիքով՝ մտածողության սահմանափակությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ։
Շատ բան կախված է նրանից՝ որքան արագ կկարողանանք ձերբազատվել հին սովորություններից, նախապաշարմունքներից, բարդույթներից ու այն ամենից, ինչը ճնշում է մեզ։
Անհրաժեշտ է զարգացնել մտքի ճկունությունը, երբեմն չմոռանալ, որ պետք է կենտրոնանալ հոգևոր զարգացման վրա։ Չպետք է վախենալ հարմարավետության գոտուց դուրս գալուց։
«Պետք է գլոբալ, համամարդկային մտածողություն ունենալ։ Հատկապես հիմա, երբ մեզ համար շատ դժվար է։ Միաժամանակ չպետք է անհաջողությունների մեղքը բարդել ուրիշների վրա, առաջ գնալու համար անհրաժեշտ է գիտակցել սեփական սխալները», - ասում է Հովհաննիսյանն ու վստահեցնում, որ նման մոտեցումն անպայման իր պտուղները կբերի եկող տարում։
Աստղաբանը հայրենակիցներին կոչ է անում չտրվել վախին ու խուճապին, քանի որ դրանք քայքայում են առողջությունն ու մտածելակերպը։
Կորոնավիրուսի «ապագան»
Հովհաննիսյանի կարծիքով՝ համավարակի շուրջ խուճապն ուռճացված է։
«Ամենայն հավանականությամբ եկող տարվա ապրիլին այդ հարցում հստակություն կլինի», - ասում է նա։
Էզոթերիկը կարծում է, որ գարնանը բոլոր սահմանափակումները վերացնելու հնարավորություն կստեղծվի։ Իսկ առողջությունը պահպանելու համար պետք է առողջ ապրելակերտ վարել։
Հայերիս վրա նահանջ տարիները լավ չեն գալիս, գրանցվել են ամենաողբերգական դեպքերը. Մեսրոբյան