Գագիկ Համբարձումյանն իր պարտքն է համարում քաղաքացիական դիրքորոշում արտահայտելը` ժողովրդի արդարացի պահանջներին իրավական ձևակերպում տալով և դրանք ներկայացնելով։ Նա վարչապետի հարցազրույցից առանձնացնում է երեք կարևոր բաղադրիչ։
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը չի տեսնում ժողովրդի պահանջը, որովհետև ընդդիմությանը չհաջողվեց հրապարակում և փողոցներում հավաքել կրիտիկական զանգված, ուստի այդ պահանջն իր համար ներկայացնող ֆորմատն ու ձևն ընդունելի չեն։
«Երկրորդ բաղադրիչն այն է, որ մեծահոգաբար ժողովրդին ընդառաջ գնալով` Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, իսկ երրորդ բաղադրիչն առնչվում է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդատվական հանդիպումներ անցկացնելուն»,– նշեց ոստիկանության գեներալ–մայորը։
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը. Նիկոլ Փաշինյան
Համբարձումյանը Նիկոլ Փաշինյանին համեմատում է ֆրանսիացի միապետ Լյուդովիկոս 14-ի հետ, երկուսն էլ ասում են` պետությունը ես եմ, բայց ի տարբերություն Լյուդովիկոս 14-ի, որը մեծացնում ու հզորացնում էր Ֆրանսիան, «Նիկոլ Փաշինյանն ինքնագլուխ, ինքնակամ և քմահաճ կերպով ստորագրեց նոյեմբերի 9-ին դավաճանական, դավադիր փաստաթուղթը»` թշնամուն նվիրելով և՛ Արցախի մեծ մասը, և՛ ՀՀ–ին պատկանող հողերը։
«Փաստորեն Փաշինյանը, յուրացնելով ժողովրդի իրավունքները, հայտարարում է, որ ինքը ոչ միայն պետությունն է, այլ ժողովուրդը, և սկսեց նվիրաբերել հայկական տարածքները, մինչդեռ նման բան սովորաբար տեղի է ունեում հանրաքվեով, Սահմանադրական դատարանի վճիռը հաշվի առնելով, այսինքն` իրավական ճանապարհով»,– նշեց վաստակավոր իրավաբանը։
Համբարձումյանի կարծիքով`Փաշինյանն իր աթոռին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն իր պահանջը չի ներկայացնի հոծ բազմությամբ։ Ըստ նրա` Փաշինյանի կա՛մ ժողովուրդը կվռնդի Փաշինյանին, կա՛մ կգնա ինքնակործանման։
Թվում է` Փաշինյանին է ուղղված, բայց հռետորաբանությունն ավելի խորքային է. Հովակիմյան