ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գ. Մ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում, Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 տղա հետիոտնի, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վարորդը մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է հիվանդանոց, ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենա՝ երեխաներին «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն այդ ավտոմեքենայով: Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում են:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:
Մինչ վրաերթի ենթարկելը Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե հենապատին, կոտրել այն, որից հետո՝ ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վրաերթը: