ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Տեղումները կդադարեն դեկտեմբերի 25-ին։
«Լքում եմ Երևանը, բայց կվերադառնամ Արցախ». Կոտենոկը հրաժեշտ տվեց Հայաստանին
Այսօր ցերեկը Երևանում նույնպես ձյուն կգա։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1-ից + 1–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -3-ից -5 աստիճան։
Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց միանվագ դրամական օգնություն կտրվի