Սպասվում է ջերմաստիճանի անկում, իսկ ավտոճանապարհներին` մերկասառույց. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի արդյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ

Գերատեսչությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։

Սպասվում է ջերմաստիճանի անկում, իսկ ավտոճանապարհներին` մերկասառույց. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Գորիս-Կապան ճանապարհին լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկություն․ ԱԱԾ

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ը սպասվում է ձյուն։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 21–ի գիշերը կգրանցվի 3-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի +4...+6 աստիճան տաքություն։