Կարմիր խաչը շինարարական նյութեր է տրամադրել Արցախում 500 տան վերանորոգման համար

Անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացվել են գեներատորներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության աշխատակիցները շինարարական նյութեր են տրամադրել 500 տան վերանորոգման համար։ Դրանք վնասվել էին հակամարտության սրման պատճառով։

ՌԴ–ն Ղարաբաղում կիրառված ԱԹՍ–ների փորձը հաշվի կառնի իր նոր ծրագրում․ փոխվարչապետ

«Դրա հետ մեկտեղ, դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացնում են գեներատորներ՝ անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար էր ժամանել Արցախ։

Դա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:

Կարմիր խաչը շինարարական նյութեր է տրամադրել Արցախում 500 տան վերանորոգման համար

Այս պահին ժամանել են 54 վագոններից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն: