Արցախում 61 օր անհայտության մեջ գտնվող հայր ու որդի են հայտնաբերվել. լուսանկարներ

Որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. 61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Արցախում 61 օր անհայտության մեջ գտնվող հայր ու որդի են հայտնաբերվել. լուսանկարներ

«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արցախում 61 օր անհայտության մեջ գտնվող հայր ու որդի են հայտնաբերվել. լուսանկարներ

Նշվում է, որ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:

Արցախում 61 օր անհայտության մեջ գտնվող հայր ու որդի են հայտնաբերվել. լուսանկարներ

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին և որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:

Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը. հնարավոր է` էլի կան ողջ մնացածներ

ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար:

Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 20–ին էլ, 70 օր կապի դուրս չեկած 6 զինվորներ էին ողջ են գտնվել ու հիվանդանոց տեղափոխվել։ Նրանք են`

Այվազյան Արսեն Կարենի, Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգսի։

6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք. 70 օր անհետ կորածների պատմությունը