Ե՞րբ պատրաստ լինել տեղումների. եղանակի տեսություն

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` քամին կլինի հյուսիսարևմտյան, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-ին շրջանների զգալի մասում, իսկ 24-ին առանձին շրջաններում` տեղումներ։ Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ե՞րբ պատրաստ լինել տեղումների. եղանակի տեսություն

Երևան քաղաքում դեկտեմբերի 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը և 23-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Աշնանային Շուշին․ ինչո՞ւ է հայուհու լուսանկարը հայտնվել Time ամսագրի 100 լավագույնների մեջ