Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում բուժվող տղաները մասնագետների օգնությամբ աստիճանաբար կյանք են վերադառնում։ Ամեն օր այստեղ տղաները մեծ ու փոքր հաղթանակներ են գրանցում։
«Պետք է ոտքի կանգնել»,- ասում են նրանք։
Պատերազմի դաշտում կռվից հետո այստեղ հանուն կյանքի երկրորդ մարտն է. բոլորն աշխատում են՝ շուտ տուն հասնելու համար։ Մեկմեկու օգնում են, իրար ձեռք մեկնում, հույս տալիս, սեփական, թեկուզ փոքրիկ հաջողությամբ ոգևորում նրան։
«Պայքարելու ենք կյանքի համար։ Ամենակարևորը, որ նոր կյանք վերադառնանք»,- ասում է պատերազմի մասնակից Էրիկ Մկրտչյանը։
«Կյանքը շարունակվում է։ Պետք է բոլորս էլ փորձենք առաջ նայել ու առաջ շարժվել»,- ավելացնում է Գևորգ Կարապետյանն ու շեշտում՝ հուսահատվելը ոչինչ չի տալու։
Հերոս տղաներից Դավիթ Հարությունյանն էլ խորհուրդ է տալիս ժպտալ, նույնիսկ, եթե շատ դժվար է։ Ժպտալ հանուն ընտանիքի, հանուն սիրելիների, հանուն պատերազմում կորցրած ընկերների։
Ինչու են շտապօգնության աշխատակիցները երբեմն ուշ տեղ հասնում. պարզաբանում է տնօրենը