Տեղի կունենա ջահերով երթ դեպի Եռաբլուր` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ժամը 18:30-ին ընդդիմադիրները կհավաքվեն Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր պանթեոն։
Sputnik

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության «Արժանապատվության երթ» ակցիան այսօր ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում: Շարժման ներկայացուցիչները տեղեկացրին իրենց հետագա անելիքների մասին։

Ճիշտ են անում. Կապանի քաղաքապետի գնահատականը համաքաղաքացիների բողոքի ակցիային

«Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:30-ին հավաքվում ենք Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից կմեկնարկի ջահերով երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն։ Միացեք և պահանջեք դավաճանի հրաժարականը»,– հայտարարվեց հանրահավաքի ժամանակ։

Բացի այդ, դեկտեմբերի 22-ին, ժամը 12։00-ին շարժումը կիրականացնի հերթական հանրահավաքը, այս անգամ` Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով 16 ընդդիմադիր կուսակցություններ բողոքի ակցիաներ են սկսվել Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդոր-պահանջով հանդես են եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն, Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, մի շարք բուհեր և մտավորականներ։

ԱԱԾ նախկին 13 բարձրաստիճան աշխատակիցներ պահանջում են իշխանությունների հրաժարականը