ՌԱԴԻՈ

Լավ է, որ ռուս խաղաղապահները կան. նրանց ներկայությունը կայունացնող գործոն է. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցող իրադարձություններին ու սահմանային խնդիրներին։ 
Sputnik
Լավ է, որ ռուս խաղաղապահները կան. նրանց ներկայությունը կայունացնող գործոն է. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` այս պահին Հայաստանը ներկայացնող միակ ուժը, որը պետք է հակադարձի ադրբեջանցիների սադրանքներին, ՀՀ իշխանությունն է, բայց այն մարդիկ, որոնք կոչվում են իշխանություն, զբաղված են միայն մեկ հարցով` իրենց պաշտոնում մնալու խնդրի լուծմամբ, ու քանի դեռ բոլոր մյուս հարցերը գտնվում են բարձիթողի վիճակում, ակնհայտ է, որ ադրբեջանցիները փորձելու են ձեռք գցել` ինչին կարող են և ձգտելու են առավելագույնս շատ ձեռքբերումներ ունենալ` օգտվելով այս իրավիճակից։ 

«Սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներով դժվար թե հաջողվի որևէ բան անել, որովհետև մեր թշնամին Ադրբեջան պետությունն է, և եթե նրա դեմ սկսկեն պայքարել առանձին համայնքներ, անհատներ, խմբեր, նրանք դրական արդյունքի չեն հասնի, հետևաբար, միակ լուծումն օր առաջ գործող իշխանությունների հրաժարականն է»,– նշեց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանի կարծիքով`խաղաղապահ առաքելությունների միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման առաքելությունների ճնշող մեծամասնությունը ձախողվում է, միշտ առաջանում են խնդիրներ, հետևաբար, եթե մարդիկ չեն կարողանում իրենց անվտանգությունն ապահովել` հույսը դնելով երրորդ ուժի կամ ուժերի վրա, ապա միշտ կա ռիսկ, որ ինչ–որ պահի ինչ–որ բան կարող է այնպես չգնալ, և կառաջանան անվտանգային լուրջ պրոբլեմներ։ 

ՌԴ նախագահն ասաց, թե Արցախում որ դեպքում կարող է ավելանալ ռուս խաղաղապահների թիվը

Փորձագետի համոզմամբ` լավ է, որ ռուս խաղաղապահները կան, նրանց ներկայությունը կայունացնող գործոն է, բայց ցանկացած դեպքում հայկական կողմը պետք է հնարավորինս շուտ փորձի վերականգնել իր ռազմական պոտենցիալը, ինչը ներկա իշխանությունների պարագայում, ըստ Վրթանեսյանի, ուղղակի անհնարին է։

Նրա կարծիքով` Արցախի անկախության ճանաչումը պետք է արվեր պատերազմի մեկնարկային երկու շաբաթների ընթացքում, և հարց է` եթե հիմա Հայաստանը դիմի այդ քայլին, ապա կկարողանա՞ երաշխավորել Արցախի անվտանգությունը, որովհետև գործող իշխանությունը միայն ի զորու է պաշտպանել կառավարական առանձնատներն ու մի քանի գերատեսչությունները։      

Բացի Որոտանից, ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Սյունիքի այլ բնակավայրերում. մարզպետ