Արցախում չպարզված հանգամանքներում 18–ամյա զինվոր է մահացել

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը»,– նշված է հաղորդարգրության մեջ

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

«Մինչև ժամը հինգը մեզ ժամանակ տվեցին». Հին Թաղերի շրջափակումից դուրս եկած զինծառայող