Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակի տեսություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը մանրամասնել է` ինչ եղանակ է լինելու առաջիկա օրերին Հայաստանի մարզերում ու Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 2-3 աստիճանով։

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակի տեսություն

Երևան քաղաքում դեկտեմբերի 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, իսկ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Ինչ կլինի, եթե հիմք ընդունվի Google–ը կամ GPS–ը. սահմանային բնակիչներն անորոշության մեջ են