Փաշինյանը հանդիպել է դեռևս Ադրբեջանում մնացած գերիների հարազատներին. խոսնակ

Պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գերիների թվում կան և՛ զինվորականներ, և՛ քաղաքացիական անձինք։ Թիվը չի հրապարակվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով գերեվարված ու դեռ գերության մեջ մնացածների ընտանիքների անդամներին։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

44 հայ գերիների ժամանումը Երևան. տեսանյութ

Ինչպես հայտնում է Գևորգյանը, վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման ու նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գերիների թվում կան և՛ զինվորականներ, և՛ քաղաքացիական անձինք։

Գերիների թիվը չի հրապարակվում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Կան վիրավորներ. 44 հայ գերիների վերադարձի լուսանկարները

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ