Ընդդիմության ինստիտուտը երեսուն տարվա մեջ Հայաստանում այդպես էլ չկայացավ. Քեռյան

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում վերլուծել է հայաստանյան ներքաղաքական զարգացումները։ 
Sputnik

Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` այսօր քաղաքական օրակարգ են թելադրում թե՛ կուսակցությունները, թե՛ հանրությունը, որովհետև պատերազմից հետո Հայաստանում իրավիճակն արմատապես փոխվեց` առաջ բերելով հակաիշխանական լուրջ տրամադրություններ ու ժողովրդական հուզումների ալիք, ինչն էլ միանգամից ասպարեզ բերեց արտախորհրդարանական քաղաքական ուժերին։ 

Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է զինված ուժերին` ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը

«Ընդդիմության ինստիտուտը երեսուն տարվա մեջ Հայաստանում այդպես էլ չկայացավ։ Կայանալ ասելով նկատի ունեմ այն, որ ընդդիմությունը պետք է կարողանա օրակարգ թելադրել կամ որոշակի լծակներ ունենալ. մեկ–երկու հանձնաժողովում նախագահելը դեռ իրավիճակ չի փոխում։ Պատերազմում պարտությունը և հակաիշխանական ժողովրդական շարժման բումը իսկույն ջրի երես հանեց այն կուսակցություններին, որոնք 2017 թվականի դեկտեմբերյան ընտրություններում պարտվելով և զրկվելով խորհրդարանում ներկայացված լինելուց՝ ասես մնացել էին ստվերում, բայց հիմա իրավիճակ է փոխվել»,– նշեց քաղաքագետը։

Քեռյանի կարծիքով` հիմա ժողովրդական բողոքի ալիքը ճնշում գործադրելու հնարավորություն է ստեղծել, ինչը որոշակի լծակ է իշխանության, պետական գործադիր մարմինների որոշումների կայացման վրա ազդելու համար։ Ըստ նրա` ժողովրդական շարժումն առաջնորդող 17 քաղաքական կուսակցությունների ձևաչափն արդեն կարող է որոշակի իմաստով քաղաքական օրակարգ ձևավորել, հետևաբար պետք է օգտվի ընձեռված լծակներից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ