Իմքայլական պատգամավորը հրաժարվում է մանդատից ու վերադառնում «արմատներին»

Իշխանական պատգամավորը նախկինում ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ու, իր խոսքով, պատկերացնում է կառույցում առկա խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանն այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով այդ մասին։

Մանդատից հրաժարված հանձնաժողովի նախագահի փոխարեն «Իմ քայլն» ընտրեց նորին

««Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել»,–գրել է նա։

Հակոբյանը հավելել է նաև, որ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Նա լիովին պատկերացնում է համակարգն ու այնտեղ առկա խնդիրները։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ակտիվ փոխատեղումներ են կատարվում իշխանական օղակներում։ Մասնավորապես, դեկտեմբերի 8-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը մանդատը վայր դրեց` կրկին գործադիրում աշխատանքի անցնելու համար։ Բացի այդ, երեկ էլ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարական տվեց, և նրա փոխարեն Անդրանիկ Թևոնյանը նշանակվեց մարզպետ։

Մանդատը վայր դրած իմքայլական Արամ Խաչատրյանին նոր պաշտոն կտան