Ադրբեջանը պետական մակարդակով և նոր թափով հրատարակում է հակահայկական գրականություն

Մատենագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանը Sputnik Արմենիայի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային կոթողները ոչնչացնելու ու պատմությունը կեղծելու քաղաքականության մասին։
Sputnik

Ադրբեջանում լույս է տեսել զեղծարար Ազիզ Ալաքբարլիի հեղինակած «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» վերնագրով աղմկահարույց գիրքը, որի շապիկին պատկերված են Գառնո տաճարն ու Ամբերդը, ինչպես նաև Երևանում կառուցված պարսկական մզկիթը։ 

Ավելի քան 800 մարդ է տեղավորվել Ասկերանի շրջանում․ ամենասուր հարցը ջեռուցումն է

Մատենագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանի դիտարկմամբ` ադրբեջանցիների նման վարքագիծը նորություն չէ, դեռ խորհրդային իշխանության ժամանակաշրջանից հայտնի է, որ Ադրբեջանը մշտապես հետամուտ է եղել հակահայկական գիր ու գրականություն ստեղծելուն։

Մատենագետի տեղեկացմամբ` Ադրբեջանում ակադեմիկոս Զիա Բունիաթովի ղեկավարությամբ դեռ 1960-ական թվականներին ստեղծվեց մի դպրոց, որի ներկայացուցիչները ստեղծեցին հակահայկական ճակատ` զբաղվելով պատմական աղավաղումներով։ 

Արցախի քաղաքական ուժերը բանակցում են նոր իշխանություն ձևավորելու համար. Հայկ Խանումյան

«Անկախության երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանն ակնհայտորեն պետական մակարդակով և նոր թափով ձեռնամուխ եղավ հակահայկական գիր ու գրականություն հրատարակելու գործին։ Հարևան երկրի ղեկավարը ստեղծել է Ալիևի անվան հիմնադրամ, որը ֆինանսավորում է հակահայկական մեծ տպաքանակ ունեցող աշխատությունների հրատարակումը, թարգմանությունն ու տարածումն ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի իշխանությունները միջազգային կառույցներին իրենց տրամադրելու և ադրբեջանամետ դարձնելու նպատակով կատարել են զգալի քայլեր, բաժանել են միլիոնավոր դոլարների կաշառքներ, ուստի նրանց գործելակերպը նորություն չէ»,– նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը։

Այվազյանը ցավով արձանագրեց, որ ադրբեջանցիների հայատյաց ու զեղծարար քաղաքականության դեմ Հայաստանից պայքարում են անհատներ, մշակույթի բնագավառի եզակի ներկայացուցիչներ ու առանձին պատմաբաններ, սակայն այդ գործընթացը պետական մակարդակով չի իրականացվում։ Նա նշեց` ժամանակն է, որ մեր կառավարությունը վերանայի իր գործելաոճն ու էական քայլեր կատարի իրավիճակն արմատապես փոխելու նպատակով։ 

Տնից ու բնակավայրից զրկված արցախցիներին ՀՀ կառավարությունը միանվագ օգնություն կտրամադրի