Հայաստանի լեռնային ու նախալեռնային շրջաններում ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների ներկայացրած կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, դեկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 4-6, գիշերը` 0-2 աստիճան տաքություն։

Հայաստանի լեռնային ու նախալեռնային շրջաններում ձյուն կգա. եղանակի տեսություն

Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում