Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Ավելի վաղ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։  
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքնը վերականգնվել է։

Քաղաքացիները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը. տեսանյութ

Ժամեր առաջ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ «Գործարանային» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի աշխատանքը։

«Հարգելի’ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները՝ ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են»,–նշված է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետն ավարտվել է այսօր՝ ժամը 12։00–ին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կեսօրին ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։ Դրանից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին Երևանում ու մարզերում։

Հավելենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են փակել Երևանի փողոցները