«Նիկոլ, դավաճան». ակցիայի մասնակիցները կոչ են անում փակել Երևանի փողոցները

Ոստիկանական ուժերը փորձում են կանխել Երևանի փողոցների աշխատանքի պարալիզացումը։
Sputnik

Երևանում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների անհնազանդության ակցիանները։ Արշակունյաց պողոտայում բողոքի ակցիա իրականացնողները վանկարկում են. «Նիկոլ, դավաճան» և փորձում կաթվածահար անել պողոտայի աշխատանքը։

Ոստիկանները բերման են ենթարկում փողոցներ փակող ակտիվիստներին

Ոստիկանական ուժերը փորձում են կանխել պողոտայի աշխատանքի պարալիզացումը։ Ակցիայի մասնակիցներն անցորդներին կոչ են անում միանալ իրենց և փակել փողոցները։

Արդեն կան բերման ենթարկվածներ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետն ավարտվել է այսօր, ժամը 12։00–ին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիր առաջ ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։