Ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից. Թաթուլ Մանասերյանը «դեղատոմս» է առաջարկում

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է հետպատերազմական շրջանում առկա տնտեսական իրողությունների մասին` անդրադառնալով առաջնահերթ քայլերին, որոնք անհրաժեշտ են ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար։
Sputnik

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` պատերազմն իրականում չի ավարտվել, հարաբերական դադար է, և տնտեսության մեջ ինչ–ինչ քայլեր ձեռնարկելու համար նախ անհրաժեշտ է գալ զրոյական վիճակի, սակայն մենք, ըստ Մանասերյանի, այժմ զրոյական նիշից էլ ցածր մակարդակի վրա ենք։

Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները

«Եթե նախկինում մատնանշում էինք խնդիրները և ասում, թե ինչ կարելի է անել, սակայն այսօր չունենք տնտեսություն, կա միայն մասնավոր հատվածը, որն իր համառության շնորհիվ տալիս է որոշակի արդյունքներ, ինչն այնուամենայնիվ ընդհանուր տնտեսության ներուժից ցածր է։ Պատճառները շատ են` պատերազմ, համավարակ, համախառն պահանջարկի անկում, բայց առկա իրավիճակին հավելվում է կառավարության կողմից վարվող սխալ կադրային քաղաքականությունը, որը մեզ ավելի հետ է նետում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Մանասերյանի կարծիքով` կար կառավարության գործունեության ծրագիր, որից վաղուց շեղվել են, և որևէ դրույթ չի իրագործվել, իսկ բյուջեն, որը մեկ տարվա կտրվածքով տնտեսության ծրագիրն է, ոչ մի առնչություն չունի պատերազմական վիճակում գտնվող երկրի տնտեսության հետ։

Անդրադառնալով իրավիճակից դուրս գալու առաջնահերթ քայլերին` տնտեսագետն ընդգծեց ռազմարդյունաբերական համալիրի ձևավորման անհրաժեշտությունը, որովհետև պետք է պատրաստ լինել հետագա զարգացումներին, առավել ևս, որ չկա երաշխիք, թե զինված հակամարտությունը չի շարունակվի։

Տնտեսագետի համոզմամբ` անհրաժեշտ է անընդհատ գործել երկակի նշանակության ապրանքների արտադրության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։

Հյուրանոցներ պետք են, hi-tech՝  ոչ․ գերամուր ապակու հայկական նախագիծը ներդրող չի գտնում

Մանասերյանը հաղորդման ընթացքում անդրադարձավ նաև տնտեսական մի շարք իրողությունների, տնտեսական մոդելավորման և կառուցվածքային հարցերի, գնահատեց նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Նոր պատերազմի վախ ու տնտեսական անկում․ Հայաստանում արտագաղթի հերթական ալիք կսկսվի՞