«Աստված պահել ա, ողջ ենք մնացել». ժամկետային զինծառայողներն արձակուրդ են եկել

Մի կին ամուր գրկած երիտասարդ զինծառայողին ասում է` իր քրոջ որդին է, իսկ իր որդին զոհվել է հոկտեմբերին։
Sputnik

Արցախյան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողները վերադարձել են արձակուրդ` մեկ շաբաթով։ Հայաստանի կառավարության Facebook-ի էջը հրապարակել է տեսանյութ տղաների վերադարձից։

Ավելի քան 210 կորած հայ զինծառայողի մասին հաղորդագրություն է եկել թեժ գծին․ ՌԴ ՊՆ

«Աստված պահել ա, ողջ ենք մնացել», – ասում է զինծառայողներից մեկը։

Մյուսի հայրն էլ ասում է` ավելի ուրախ երբևէ չի եղել։

«Երանի բոլոր զինվորները միշտ գային», – ասում է նա։

Մի կին էլ ամուր գրկած երիտասարդ զինծառայողին ասում է` իր քրոջ որդին է, իսկ իր որդին զոհվել է հոկտեմբերին։

«Էս էլ ա իմ տղան, քրոջս տղան ա։ Մի տղաս եկավ, մյուսը` չէ։ Տանկիստ էր, զոհվեց հոկտեմբերին», – արցունքները աչքերին` պատմում է կինը։

Նշենք, որ նոյեմբերի 30-ին ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց` պահանջելով իրենց տղաներին արձակուրդ տրամադրել։

ՄԻՊ-ն այցելել է զինծառայողներին. նրանց վերքերը քիմիական զենքի կիրառման ապացույցներ են