Անցել է 32 տարի. Սպիտակի ավերիչ երկրաշարժի լուսանկարները

Sputnik

1988թ–ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ գրանցվեց, որն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը (Գյումրի), Սպիտակը, Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։

Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին

Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Ծանր վնաս կրեց գյուղատնտեսությունը, քանդվեցին անասնապահական շինությունները, ոչնչացավ անասունների մեծ մասը։ Շարքից դուրս եկավ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող 80 ձեռնարկություն:

Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։

Պաշտոնական նվազեցված տվյալներով` մահացավ ավելի քան 25 հազար մարդ։

Աղետից 32 տարի է անցել, բայց Շիրակի մարզում «դոմիկները» չեն վերացել

1 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժը. Սպիտակ
2 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժը. Սպիտակ
3 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժը. Սպիտակ
4 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժը. Սպիտակ
5 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժը. Սպիտակ
6 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժից ավերված Վ. Ի Լենինի արձանը
7 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժը. Սպիտակ
8 / 21
Անգլիացի հրշեջները, ֆրանսիացի և շվեյցարացի լեռնափրկարարները, ԱՄՆ-ի, Իտալիայի և այլ երկրների մասնագետները ժամանել են Հայաստան՝ 1988–ի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար
9 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի հետևանքները. Սպիտակ
10 / 21
Տեխնիկայի բեռնումը ԻԼ-76 ինքնաթիռ ՝ երկրաշարժից տուժած շրջաններ ուղարկելու համար
11 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի հետևանքները. Սպիտակ
12 / 21
Երկրաշարժից հետո անօթեւան մնացած հայաստանցիների համար մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի բեռնումը
13 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի ականատես
14 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի զոհերից
15 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի զոհերից
16 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի հետևանքները. Սպիտակ
17 / 21
7 декабря 1988 года в ряде северных районов Армении произошло землетрясение, сила которого в эпицентре (город Спитак) превышала 10 баллов. Разбор завалов.
18 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի հետևանքները. Սպիտակ
19 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի հետևանքները. Սպիտակ
20 / 21
1988–ի ավերիչ երկրաշարժի հետևանքները. Լենինական (Գյումրի)
21 / 21
Երկրաշարժի զոհերի հուղարկավորությունը. Սպիտակ