Շղթայական ու ողբերգական ավտովթար Երևանում․ տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում

Վթարի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ճանապարհային ոստիկաները վարորդներին թույլատրել են երթևեկել 1 ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com–ը հայտնում է, որ այսօր` ժամը 11։10-ի սահմանում, Սարալանջի ճանապարհին բախվել են Nissan Tiida, BYD, Mercedes, Toyota Camry և Vaz 2106 մակնիշների ավտոմեքենաները։

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկը տեղում մահացել է

Ավտոմեքենաներից մեկից դուրս են բերել 2 հոգու և տեղափոխվել հիվանդանոց։

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, և ճանապարհային ոստիկաները վարորդներին թույլատրել են երթևեկել 1 ուղղությամբ։

Ջրաշեն գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մինչ հետաքննիչը զննություն է կատարել վթարի վայրում, հիվանդանոցից հայտնել են, որ տուժածներից մեկը մահացել է։

Վթար Երևանում. Nissan Tida–ի կին վարորդն ու Nissan Sunny–ի ուղևորը հիվանդանոցում են