Ստեփանակերտում կառուցվող բազմահարկ շենքերը շահագործման կհանձնվեն հաջորդ տարվա առաջին կեսին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շրջել է Ստեփանակերտի մի շարք շինհարթակներում։
Sputnik

Արցախում սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` առաջիկա տարիներին կառավարությունն իր հիմնական ջանքերը գործադրելու է բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար:

Ռուսաստանի աջակցությամբ Արցախում մոտ 8000 բնակելի տուն կկառուցվի

Հարությունյանն այսօր աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ: Այցի մասին պատմող տեսանյութը նա տեղադրել է Facebook–ի իր էջում։

Մասնավորապես՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես: