Թմրանյութ՝ Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիում

Հայաստան ուղարկված 100 հատ բլոտտեր թուղթ ներծծված է եղել արգելված թմրանյութով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում հայտնաբերել են Հայաստան ուղարկված թմրանյութերի հերթական խմբաքանակը:

Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, այն հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում: Դրանում հայտնաբերված 100 հատ բլոտտեր (ծծան) թղթերը ներծծված են եղել «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցով:

Նշենք, որ այս սինթետիկ թմրամիջոցը հայտնաբերվել է դեռ անցյալ դարի 30-40-ական թվականներին ու նախապես կիրառվել է բժշկական փորձերի մեջ: Բայց դրա բացասական ազդեցության բացահայտումից հետո այն այսօր աշխարհում արգելված միջոցների շարքում է: 

ԼՍԴ-ն առաջացնում է հոգեկան ու ֆիզիկական շեղումներ, հալյուցինացիա, շիզոֆրենիա և այլն: