ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի դիտարկմամբ` այն ամենը, ինչ ժամանակին ներկայացվել է ցուցահանդեսներում և հիմա կա մեր զինանոցում, գործող նմուշներ են, ունեցել ենք նաև սերիական արտադրանք, որը նույնպես կիրառվել է արցախյան պատերազմում։ Այդուհանդերձ, Քերոբյանի առաջին տպավորության համաձայն`աչքի է զարնել թերի համալրվածությունը, քանի որ շատերը չեն ունեցել տեսադիտարկման սարքեր, կապի միջոցներ, այլ սպառազինություն և հանդերձանք, ինչը թույլ կտար ամբողջությամբ բավարարել մեր ռազմական կարիքները։
«Բանակի սպառազինության համալրումը ՊՆ–ի համապատասխան վարչությունների գործն է, որի պլանավորումը դուրս էր իմ լիազորությունների շրջանակից` չնայած և՛ նախկինում, և՛ հիմա, ռազմարդյունաբերությունը շարունակական ճնշում է գործադրում, որպեսզի հայրենական արտադրանքը գնվի բավարար քանակով և մատակարարվի Զինված ուժերին, որպեսզի բավարարվեն բոլոր կարիքները»,– նշեց ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը։
Քերոբյանի կարծիքով` արցախյան պատերազմում տեղական սպառազինությունն օգտագործվել է ոչ բավարար քանակով, թեև նա տեսել է և՛ հանդերձանքը, և՛ զինատեսակները։ Ըստ նրա` կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի մարտավարությամբ է կիրառվել մեր զինանոցը, արդյո՞ք հասու են եղել բոլոր միջոցները։
Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են 24/7 ռեժիմով
Մասնագետի գնահատմամբ` առաջին հերթին պետք է կտրուկ մեծացնել ռազմարդյունաբերական մշակումների և արտադրական զարգացումների ֆինանսավորումը, և պատահական չէ, որ այս տարի առաջին անգամ պետական բյուջեում ռազմարդյունաբերական, արտադրական կարողությունների համար նախատեսված էր զգալի գումար։
Ինչ վիճակում է հայկական ռազմարդյունաբերությունն այս օրերին. մեկնաբանում է նախարարը