ԱԱԾ–ն պետք է դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզի. Քոչարյանի գրասենյակի արձագանքը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են ԱԱԾ–ի տարածած հաղորդագրությանը, թե զանգվածային անկարգություններին մասնակցել են նաև Քոչարյանի աջակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում Գրասենյակը նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր ԱԱԾ–ի տարածած հաղորդագրությանը։

«Ստախոս տականքի ԱԱԾ–ն հերթական կեղծիքն է տարածել». ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը կդիմի դատարան

ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «ՀՅԴ» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» ՀԿ անդամներն ու աջակիցները և այլք։

«Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել։ Դրանով ազդարարել է կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Քոչարյանի կողմնակիցներին «հերոսաբար» հայտնաբերելու մասին։ Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել»,–նշված է հայտարարության մեջ։

«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են նաև, որ հանրահայտ փաստ է` Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։