Վրաերթ Երևանում. հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է նոյեմբերի 30-ին, ժամը 18։15-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 30-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Վթար Երևան–Սևան ճանապարհին. երիտասարդ տղաները տեղում մահացել են

Պարզվել է, որ բախվել են «Mini Cooper» (վարորդ՝ Անի Մ․, ծնված 1989 թ․) և «Volkswagen Touareg» (վարորդ՝ Բարսեղ Հ․, ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի։