Երևանում արդեն բացասական ջերմաստիճան է գրանցվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում արդեն բացասական ջերմաստիճան է գրանցվում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում նոյեմբերի 25–ի գիշերը կգրանցվի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 8-10 աստիճան տաքություն։

«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան