Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը

ՌԴ նախագահը Թուրքիայի ղեկավարին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը։

Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում

Նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված համաձայնությունների կատարման ընթացքը: ՌԴ նախագահը Թուրքիայի ղեկավարին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին։ Կողմերը շեշտել են փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային օբյեկտների պահպանման հետ կապված խնդիրների լուծման առաջնահերթությունը:

Մտքեր են փոխանակվել՝ կապված հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ: Երկուստեք նշվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանը միտված որոշումների հետևողական և լիարժեք կատարման անհրաժեշտությունը:

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր`շեշտը դնելով առևտրատնտեսական կապերի խորացման կարևորության վրա: Պուտինը և Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում հետագա համագործակցության իրենց տրամադրվածությունը։ Որպես գերակա խնդիր է որոշվել պատվաստանյութերի մշակումը, արտադրումը և օգտագործումը։