Համացանցում տարածվող գերիների տեսանյութերը հաճախ արցախյան պատերազմի հետ կապ չունեն. ԱԱԾ

ԱԱԾ-ն պարզել է, որ դրանք նկարահանվել են տարբեր երկրներում և նպատակ ունեն խուճապ ստեղծել հանրության շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ դրանք ունեն անհայտ ծագում և ստացված տվյալների համաձայն` շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

Գերիների և անհետ կորածների թեման շահարկվում է կառավարության բացթողումները ծածկելու համար

«Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա»,- նշված է ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից։

Կոչ է արվում բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների տրամադրած տեղեկություններով:

Ո՞ր հեռախոսահամարներով է պետք զանգել գերի ընկած զինծառայողների մասին իմանալու համար