Մեզ լռեցնելն անհնարին է. ՀՅԴ–ական երիտասարդները չեն պատրաստվում կանգ առնել

ՀՅԴ–ական երիտասարդները շարունակելու են բողոքի ակցիաները, չնայած այն հանգամանքին, որ բերման են ենթարկվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել` շեշտելով, որ իրենց լռեցնելն անհնարին է։

Նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի ալիքը. ՀՅԴ

«Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։

Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՅԴ–ն հիշեցնում է, որ վաղը՝ ժամը 14։00-ին, Ազատության հրապարակում բողոքի ակցիա է լինելու` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցաներ են տեղի ունեցել Երևանում ու Գյումրիում։ 

Հավելենք, որ ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

Հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է. նախագահը հանդիպել է ՀՅԴ–ականների հետ