ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik,Լաուրա Սարգսյան․ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը թույլ է տվել մի քանի թերացում, որոնք հանգեցրել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Сегодня.ру» հարթակի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկն առանձնացրել է իշխանության գործողությունների երեք հիմնական բացթողումը։
Կոտենոկի կարծիքով՝ առաջին ու ամենախոշոր բացթողումն այն էր, որ Հայաստանը ղեկավարությունը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշեց, որ իր համար առեղծված է մնում՝ ինչու Հայաստանը նման քայլի չի դիմել։ Դա հատկապես հարցեր է առաջացնում այն պարագայում, երբ աշխարհի տաբեր երկրների քաղաքներ ճանաչել են այն, ու հայերը սոցցանցերում զանգվածային կերպով պահանջում են դա («Ես Արցախ եմ», «Ճանաչիր Արցախը» պրոֆիլի նկարներով)։
Կոտենոկը հարցում է՝ ինչո՞ւ է Հայաստանն այս ամբողջ ընթացքում լռել այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է տոտալ ռևանշի։
«Հայաստանի կողմից Արցախը չճանաչելը մեծ սխալ էր։ Այո, այն ժամանակ միայնակ կլինեին, սակայն հնարավոր կլիներ օրենսդրական որոշումներ կայացնել ու օրենսդրական մակարդակով օգնել Արցախին»,- ասաց Կոտենոկը։
Եվս մեկ թերացում էր, փորձագետի կարծիքով, Բաքվի ուժերը թերագնահատելը։ Նա նշեց, որ Ադրբեջանն աճեցրել է իր բանակի ուժերը՝ օգտագործելով բոլոր առաջատար երկրների ուժերը։
Կան ուժեր, որոնք ուզում են ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ տալ. ռուս փորձագետներ
Կոտենոկը նշել է, որ այդ ձախողման հետևանքով Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստված չէր օդային տոտալ դիմադրության։ Նա ընդգծեց, որ միաժամանակ հակառակորդն ակտիվորեն կիրառել է անօդաչու ավիացիա, կամիկաձե դրոններ, թուրքական «Բայարքթար» ԱԹՍ-ներ, որոնք կիլոմետրերի հեռավորության վրա կարող են հարվածներ հասցնել դիրքերին, անձնակազմին, տեխնիկային ու սպառազինությանը։
Կոտենոկի խոսքով՝ երրորդ սխալն այն էր, որ Հայաստանի իշխանությունը հարկ եղած պահին լրացուցիչ ուժեր չմտցրեց։
«Պետք էր Ղարաբաղին օգնող լրացուցիչ գումարտակներ, մարտավարական խմբեր մտցնել, երբ հակառակորդը Դժոխքի ձորով դեպի Շուշի էր շարժվում», - ասաց Կոտենոկը։
Նա պարզաբանեց, որ այդ դեպքում հնարավոր կլիներ կանխել հակառակորդի ներխուժումն այն բարձունքներ, որոնք թույլ էին տալիս նրան վերահսկել Լաչինի միջանցքը։
Բացի այդ, Հայաստանի իշխանությունը չի մոբիլիզացրել այն միջուկը, որն իսկապես փորձ ուներ ու որը բազմիցս զինկոմիսարիատներ է դիմել, իսկ նրանց ասում էին՝ սպասեք։
Կոտենոկը վստահ է, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, եզրահանգումներ անել, հասկանալ՝ ինչու է Հայաստանը սպառազինության հնացած տեսակներ գնել, օրինակ՝ «Օսա» զենիթահրթիռային համալիր, որն անօգուտ է իսրայելական ու թուրքական դրոնների դեմ։
Պետք է հասկանալ նաև՝ ինչու Ղարաբաղը չի կարողացել պաշտպանության նոր գիծ կազմակերպել, որը բաղկացած կլիներ պաշտպանիչ հանգույցներից, հենակետերից, ինչու էր հակառակորդի առաջխաղացումն այդքան արագ ու բոլոր այն գծերը, որոնք պետք է գոյություն ունենային, միայն թղթի վրա էին մնացել։
Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակ են. փնտրում են դիվերսիոն խմբերի. ՊԲ
Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, Կոտենոկի խոսքով, ներկայիս իրավիճակում դա ամենաօպտիմալն էր։ Նրա խոսքով՝ շատերը դա դավաճանություն ու պարտություն են որակավորում, սակայն այս իրողության մեջ այլընտրանքը Ստեփանակերտի կապիտուլյացիան կլիներ։
«Մի քանի օրից հակառակորդը կարող էր շրջափակել (արգելափակել) Ստեփանակերտն ու այդ դեպքում կտրված կլինեին Ղարաբաղի արևմուտքի ու հյուսիսի այն խմբավորումները, որոնք իսկապես դիմակայել ու զսպել էին հակառակորդին», - ասաց Կոտենոկը։
Սակայն փորձագետը կարծում է, որ վարչապետի որոշումը փոքր-ինչ ուշացավ ու Բաքվին հնարավորություն տվեց ամրացնել հաջողությունները, որոնք նրանք ստացել էին նախևառաջ հարավային ու հարավարևելյան ուղղություններում։
Դժոխքի ձոր. Բերձորի հարակից անտառներում «գյոռբագյոռը» շարունակվում է. տեսանյութ