Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը Քերոլայն Քոքսին ուղեկցել են ավերված շինություններ

Արձանագրված փաստերն ավելի քան բավարար են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համար Ադրբեջանի հանցավոր վարքագիծը դատապարտելու և կանխելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։

Кадр из видеообращения защитника прав человека Карабаха Артака Бегларяна после обстрелов рынка Степанакерта (31 октября 2020). Карабах
«Ընտանիքիս հետ շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում». Արտակ Բեգլարյան

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանն Արցախ է ժամանել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

«Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ՄԻՊ–ը հրապարակել է 2 միջանկյալ զեկույց` ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, 3 փակ զեկույց՝ հայ ռազմագերիների և զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան

Պաշտպանը շեշտել է՝ արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը դատապարտելու և կանխելու համար:

Քերոլայն Քոքսն ասել է, որ ինքը տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնել է միջազգային հարթակներում։ Բարոնուհին ձեռքերը ծալած չի նստել նաև պատերազմի օրերին և կոչ է արել շահագրգիռ կառույցներին գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը:

15-20 օրում Ստեփանակերտի ու հարակից տարածքների ավերված ենթակառուցվածքները կվերականգնվեն

Նոր իրողություններ Ղարաբաղում․ ռուս փորձագետը վերլուծել է ՀՀ իշխանության թերությունները

Բարոնուհին շեշտել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար։ Նա ընդգծել է՝ միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքներին ու հիմնախնդիրներին։

Բեգլարյանը հյուրերին ներկայացրել է նաև Արցախում ստեղծված մարդասիրական աղետն ու մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար:

Հանդիպումից հետո բարոնուհին պաշտպանների ուղեկցությամբ այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ:

Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել