ԱԱԾ–ն մտափոխվել է. Սերժ Սարգսյանին ավելի ուշ կկանչեն

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը Սերժ Սարգսյանին անորոշ ժամանակով հետաձգել է:

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ: Գրասենյակից վստահեցրել էին` նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ:

Լավրովն ասել է` ինչն է հիմք դարձել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության համար

Հիշեցնենք` այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ էր հայտնել, որ իրեն էլ են ԱԱԾ հրավիրել։ Վանեցյանը նույնպես պատրաստ է ներկայանալ։

Ազատության հրապարակում այսօր կայացած 17 կուսակցությունների հանրահավաքին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ տեղյակ է, որ որոշում կա 20 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին ձերբակալելու։

Հիշեցնենք, որ 17 կուսակցություններ այսօր ժամը 13:00-ին որոշել են Ազատության հրապարակում հանրահավաք իրականացնեն, թեման` պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են լինելու։ Մինչ այդ, 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»: