Ռուսական ՄԻ–24–ի խոցման պահը. տեսանյութ

Զոհվել են ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ։ Եվս մեկը հոսպիտալացվել է` միջին ծանրության վնասվածքներով։
Sputnik

Համացանցում է հայտնվել Հայաստանում ռուսական Մի–24 ուղղաթիռի խոցման պահի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է այն օդում պայթում ու վայր ընկնում։

Բաքուն խոստովանել է, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել. պատրաստ են փոխհատուցել

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ռուսական օդուժի Մի-24 ուղղաթիռ է խոցվել Հայաստանի օդային տարածքում` Երասխի շրջակայքում, շարժական հրթիռային համալիրի հարվածից հետո։ 

Զոհվել են ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ։ Եվս մեկը հոսպիտալացվել է` միջին ծանրության վնասվածքներով։

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը դեպքից հետո հայտարարեց, որ Ռուսական Մի–24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում` ռազմական գործողությունների գոտուց դուրս։

Ռուսական Մի–24-ը խոցվել է Հայաստանում` ռազմական գործողություններից դուրս. ՌԴ ՊՆ