Ստեփանակերտից լրագրողներին դուրս են բերել

Մամուլի աշխատանքը համակարգող կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ սա ժամանակավոր միջոց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող լրագրողներին ժամանակավորապես տեղափոխել են Երևան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է մամուլի աշխատանքը համակարգող կազմակերպության ներկայացուցիչը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ

Նա ընդգծել է, որ սա ժամանակավոր միջոց է։

«Լրագրողներին ժամանակավորապես դուրս են բերել՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - լրատվամիջոցի հետ զրույցում հաղորդել է կազմակերպության ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ լրագրողներին Ստեփանակերտից դուրս բերելու տեղեկությունները շաբաթ երեկոյան են ստացվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում