ԱԱԾ–ն նոր տնօրեն ունի

Նախագահը ստորագրել է նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին աշխատանքից ազատելու որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել և Արմեն Աբազյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

ԱՀ ԱԱԾ տնօրենը գեներալ-մայորի ուսադիրները մարտական դիրքում է հանձնել Նորայր Միրզոյանին

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի` Արմեն Աբազյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,–նշված է հրամանագրում։

Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նախագահը ստորագրել է նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Նշենք, որ Համբարձումյանն ազատվել է նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին Արմեն Աբազյանը նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողություններն առաջնագծում. տեսանյութ

Մինչ այդ էլ նա զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։