Ֆրանսիան վիրաբույժներ, դեղորայք ու բժշկական սարքավորումներ կուղարկի Հայաստան․ Լաքոտ

Դեսպանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մարդասիրական օգնության խնդրանքով են դիմել, և ֆրանսիական իշխանությունները որոշել են օգնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիան անհետաձգելի բժշկական օգնություն կցուցաբերի Հայաստանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ֆրանսիան Թուրքիային ճնշելու լծակներ ունի

Դեսպանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մարդասիրական օգնության խնդրանքով են դիմել, և ֆրանսիական իշխանությունները որոշել են օգնել:

«Ֆրանսիան անհետաձգելի բժշկական օգնություն կցուցաբերի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին՝ Հայաստան ուղարկելով օրթոպեդիայի և վերականգնողական ոլորտում մասնագիտացած վիրաբույժների, ինչպես նաև բժշկական սարքավորումներ ու դեղորայք»,-գրել է դեսպանը:

Ֆրանսիան այս քայլով ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը օգնելու պատերազմում վիրավորվածներին։

Նշենք, որ նախօրեին ռուսաստանցի 27 հայ բժիշկներ եկել են աշխատելու Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստան էին ժամանել բժիշկներ Ֆրանսիայից։

Ֆրանսիայից 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար օգնություն է եկել Երևան