Զոհված 10 զինծառայողի ընտանիքներ արդեն հատուցում կստանան. գործընթացը մեկնարկել է

Գումարից 10 միլիոն դրամը վճարվում է միանվագ, մյուս մասը՝ 20 տարիների ընթացքում ամսական վճարումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսում է սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողի ընտանիքներին հատուցումների տրամադրման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Թշնամին 13 զրահատեխնիկա, 100-ից ավելի զինվոր է կորցրել. նոր տվյալներ

Ըստ հաղորդագրության՝ հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում է կայացվել հատուցումներ տրամադրել 10 դեպքերի մասով:
Հատուցում կտրամադրվի Էդուարդ Գրիշայի Հովհաննիսյանի, Նարեկ Արտակի Լոռեցյանի, Նարեկ Արմենի Մեսրոպյանի, Արման Սամվելի Թովմասյանի, Էդգար Սևակի Զաքարյանի, Լիպարիտ Աշոտի Դաշտոյանի, Գևորգ Արմանի Հարությունյանի, Հայկ Արթուրի Չիթչյանի, Մյասնիկ Պարգևի Մյասնիկյանի, Սամվելի Դավիթ Հարությունյանի ընտանիքներին։

«Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ՝ սպայական կազմի զինծառայող՝ 82.000.000 դրամ, պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70.000.000 դրամ, պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58.000.000 դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամից մանրամասնում են, որ նշված գումարից 10.000.000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։

Բացառիկ կադրեր. զինվորները կրակոցների տակ մարտի դաշտից դուրս են բերում վիրավոր ընկերներին

Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին։ Դրանք սպասարկվում են անվճար:

Հիշեցնենք, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։ Ըստ այդ օրենքի՝ ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրը պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջակցության հիմնադրամին։

Նշենք, որ հանրային քննարկման է դրվել ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը, որով նախատեսվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հիմնադրամը սկսելու է զոհված ու հաշմանդամ դարձած հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը: Վերջերս ընդունված որոշման համաձայն` Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 52-82 մլն դրամ։

Արտավազդ Փելեշյանը 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին