Արտակ Բեգլարյանը մտածում է ՄԻՊ գործառույթները դադարեցնելու ու ՊԲ շարքերն անցնելու մասին

Արցախի ՄԻՊ-ը հայտարարեց, որ մտածում է մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը դադարեցնելու և ՊԲ շարքեր կցագրվելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Արտերկրում շատերն են մեզ հասկանում, ցավում մեր կորուստների և տառապանքների համար, բայց զուտ մարդկայնորեն։ Երբ հարցը հասնում է որոշում կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդու իրավունքներն էական չեն նրանց համար։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ադրբեջանցիները որտեղ մտել են, քաղաքացիների հանդեպ հանցագործություն են կատարել. ՄԻՊ

«Որոշում կայացնելիս էական է քաղաքական շահը, էական է տնտեսական շահը, բայց ո՛չ արժեքները, ո՛չ մարդու իրավունքները։ Միջազգային հանրության մարդկայնորեն աջակցությունը, փաստորեն, բավարար չէր հանցագործությունները կանգնեցնելու համար։ Եկեք հույսներս դնենք մեզ վրա, զինվորների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,–ասաց Բեգլարյանը։

Նա բոլորին կոչ արեց զենք վերցնել ու առաջնագիծ մեկնել` ասելով, որ ինքն էլ է մտածում մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը դադարեցնելու և ՊԲ շարքեր կցագրվելու մասին, որպեսզի իր ներուժն օգտագործեն ինչպես կարող են։

Ադրբեջանցիները տիրանում են հայ գերիների սոցցանցերի էջերին. ՄԻՊ–ը նոր ապացույցներ ունի

Բեգլարյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի կարիք, կարծես թե, չունենք, այլ հայրենիքի պաշտպանի կարիք ունենք, դիրքապահ տղաների կարիք կա։ Նրա խոսքով` Facebook-ում մեկնաբանություններ գրողների և խրախուսողների կարիք չունենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ինչ վնասներ են կրել քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները. Արցախի ՄԻՊ–ի տվյալները

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում