Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահը հայտնեց` սեպտեմբերին գումար ստացել են

ՊԵԿ նախագահը պատասխանել է հարցին, թե կառույցում կա՞ պարգևավճարները հիմնադրամներին փոխանցելու մշակույթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Եթե պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը այդ վճարները վերացնելու նպատակ է հետապնդում, ապա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պարգևավճարների` սոցցանցերում բավական քննադատվող թեմային։

«Պարգևավճարները համարժեք վարձատրության ապահովմանն ուղղված միջոցներ են, և դրանք պետք է լինեն»,–ասաց Հովհաննիսյանը:

Ինչու է աճել պարգևավճարների ֆոնդը. թեժ բանավեճ ԱԺ-ում՝ իշխանության ներկայացուցիչների միջև

Հարցին, թե որքա՞ն են կազմում հաջորդ տարի ՊԵԿ–ին հատկացվող պարգևավճարների չափը` Հովհաննիսյանը պատասխանեց՝ կդժվարանա թիվ ասել․ ծրագրով ՊԵԿ-ի համար չափը նախատեսված է։

Լրագրողների հարցին, թե ՊԵԿ-ում կա՞ պարգևավճարները «Հայաստան» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» փոխանցելու մշակույթ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատերազմի առաջին իսկ օրերից ՊԵԿ աշխատակիցները շատ ակտիվ են եղել և բազմաթիվ անգամ գումարներ են հավաքագրել և փոխանցել երկու հիմնադրամներին։ Հովհաննիսյանի խոսքով` ՊԵԿ–ն այս պահի դրությամբ մոտ 530 միլիոն դրամ է փոխանցել այդ երկու հիմնադրամներին. ՊԵԿ–ի բոլոր աշխատակիցները մասնակցել են այդ գործընթացներին։

Երևանի քաղաքապետն ԱԺ–ի հրավերը չի ընդունել. տեղակալը պատմել է, թե ինչով է նա զբաղված

Կառույցի ղեկավարը հայտնեց նաև, որ նախորդ ամիս ՊԵԿ-ում պարգևավճարներից չեն հրաժարվել, սակայն, ինչպես արդեն հայտնեց, դրանք ըստ նպատակի են կիրառվել։ Հոկտեմբերին պարգևավճարներ նախատեսված չեն։

Հիշեցնենք, որ 2021թ-ի պարգևավճարների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար նախատեսված գումարը կազմում է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, ինչը 2020թ–ի բյուջեում նախատեսված գումարից 1%–ով շատ է։ Պարգևավճարները կազմում են աշխատավարձերի 30 տոկոսը։

Պետական համակարգի պարգևատրումների գումարը կրճատելու քննարկումը ժամանակավրեպ է. ֆիննախ